Ասիական զարգացման բանկի կողմից օրերս Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է «Գենդերային չեմպիոն / Gender Champion» մրցանակը:«Տեւական ժամանակ է, ինչ բանկն իր ռազմավարության առանցքում է պահում կանանց ներգրավվածությունը թե կազմակերպության ներսում վերջիններիս առաջընթացի ապահովման առումով եւ թե կին ձեռներեցների վարկավորման գործընթացում:Սկսած 2018 թվականից՝ բանկը կանանց աջակցման ծրագրերի համար միջազգային գործընկերներից ներգրավել է ավելի քան $65 միլիոնին համարժեք ռեսուրս, որը բիզնեսի ֆինանսավորմանը զուգահեռ, ուղեկցվել է տեխնիկական աջակցության տրամադրմամբ՝ միտված նաեւ կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու հաջողված ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:Հայէկոնոմբանկից հիշեցնում են, որ կանանց մասնաբաժինը բանկի ընդհանուր աշխատակիցների կազմում մոտ 65% է, որից մոտ 15%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն: Tweet Դիտում՝ 4783