Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման եւ հավաստագրման հայտերը ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 17-ը
09.09.2024 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.1lurer.am/

Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ նրանց հայտը կդիտարկվի նաեւ վերջնաժամկետին հաջորդող օրերին՝ մինչեւ սեպտեմբերի 17-ը սահմանված անցումային կարգի տրամաբանությամբ։
«Նույնիսկ եթե հայտն անհրաժեշտության դեպքում ուղարկվի խմբագրման, եւ 5-օրյա ժամկետում կազմակերպությունը կամ մասնագետը ներկայացնի անհրաժեշտ տվյալները, ապա պահանջներին բավարարող հայտը կհաստատվի, մասնագետը կստանա հավաստագիր, իսկ կազմակերպությունը՝ ներկայացված դասին համապատասխան լիցենզիա եւ կկարողանա շարունակել գործունեությունը։
Մինչդեռ պահանջներին չբավարարող հայտերի մերժման դեպքում հին լիցենզիան կդադարի գործել»,- ասվում է հաղորդագրությունում:
Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է հայտը լրացնելիս ուշադիր լինել ներկայացվող տվյալներին՝ հատկապես ճիշտ ընտրել դասը եւ ներկայացնել տվյալ դասին համապատասխան կատարված աշխատանքներ։
Նշվում է, որ սեպտեմբերի 17-ից հետո եւս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման, սակայն անցումային փուլի ավարտից հետո կգործեն ՀՀ կառավարության պահանջները:
Ոլորտի ներկայացուցիչներին աջակցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն իրազեկման հանդիպումներ կկազմակերպի շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի եւ ուրբաթ՝ ժամը 15։00-17։00-ին:
Մասնակցելու համար առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/cert_specialist_appointment/info):
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: