Վերլուծաբանները կարծում են, որ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը 2027 թվականին կարող է հասնել տրիլիոն դոլարի: Հաշվարկն իրականացնող ընկերությունը՝ Informa Connect Academy-ն, նշում է, որ նրա կապիտալը տարեկան աճում է միջինում 110%-ով։Այժմ, ըստ Bloomberg Billionaires Index-ի, Մասկը մոլորակի ամենահարուստ մարդն է՝ 251 միլիարդ դոլար կարողությամբ: Նրա կարողությունն ամենաարագ աճել է 2020-2021 ֆինանսական տարում՝ Tesla-ի բաժնետոմսերի գնի ութ անգամ աճի արդյունքում:2021 թվականի վերջին էլեկտրամոբիլներ արտադրողի շուկայական կապիտալիզացիան հասել էր իր գագաթնակետին՝ մոտ 1 տրիլիոն 200 միլիարդ դոլարի, սակայն այժմ նվազել է մինչեւ մոտ 700 միլիարդ դոլար: Մասկի երկրորդ խոշոր ակտիվը՝ SpaceX-ը, աշխարհում երկրորդ ամենաթանկ ստարտափն է չինական ByteDance-ից հետո, որին պատկանում է TikTok-ը: Դրա արժեքը այս տարվա հունիսին Forbes-ը գնահատել էր 210 մլրդ դոլար։Ըստ Informa Connect Academy-ի կանխատեսումների՝ աշխարհում երկրորդ մարդը, ում կարողությունը կհասնի մեկ տրիլիոն դոլարի, կլինի հնդկական Adani Group բիզնես կոնգլոմերատի հիմնադիր Գաուտամ Ադանին: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2028 թվականին՝ կարողության տարեկան միջինում 123% աճի պայմաններում: Նույն տարում, ըստ վերլուծաբանների, Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը եւ ինդոնեզացի մագնատ Պրախո Պանգեստուն կարող են կուտակել տրիլիոն դոլար։Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ եւ տնօրեն ֆրանսիացի Բեռնար Առնոյի կարողությունը, ով ներկայումս 200 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երրորդ տեղը, ըստ հետազոտողների՝ մինչեւ 2030 թվականը կարող է հասնել տրիլիոն դոլարի: Meta-ի համահիմնադիր եւ տնօրեն Մարկ Ցուկերբերգը նույնպես կարող է հասնել այս նշաձողին 2030 թվականին: Tweet Դիտում՝ 1527