Գյումրիում` Պարույր Սեւակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը, որը երրորդն է Շիրակի մարզում եւ 34-րդը՝ Հայաստանում։ Բանկից հայտնել են, որ «Անի» մասնաճյուղում, ինչպես եւ Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերում, աշխատելու են 24/7 գրաֆիկով եւ սպասարկման բարձր ստանդարտներով։«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ բարձրակարգ սպասարկում: «Վստահ ենք, որ այս մասնաճյուղի անհրաժեշտությունը քաղաքում կար։ Գյումրին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, եւ այստեղ մեր հաճախորդները մշտապես ակտիվ են։ Դա մեզ ոգեշնչում է էլ ավելի բարձրացնել սպասարկման որակն ու էլ ավելի ընդլայնել մասնաճյուղերի ցանցը», - ասել է Ֆաստ Բանկի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Հովհաննես Թմոյանը։Նշվում է, որ Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարարական լուծումներով: Բանկում վստահ են՝ հաճախորդների համար ստեղծելու են ֆինանսական գործարքների նոր որակի փորձառություն։«Բանկը շարունակում է աշխատել առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայման ուղղությամբ՝ կարեւորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը եւ նոր մասնաճյուղերի բացումը թե Երեւանում եւ թե մարզերում»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1126