Շրջանառության մեջ է դրվում արծաթե նոր հուշադրամ՝ նվիրված Գեւորգյան ճեմարանի 150-ամյակին

06.09.2024 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
Սեպտեմբերի 9-ից Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին:

Հուշադրամը խորհրդանշում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նշանակալի դերակատարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայկական մշակույթի, գիտության ու կրթության պատմության մեջ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված, Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին եւ խաչքարի վարդյակը:

Դարձերեսին Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմապատկերն է եւ ճեմարանի շենքը:

Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) եւ Լուսինե Լալայանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Քաշը

33,6 գ

Տրամագիծը

40 մմ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Թողարկման քանակը

500 հատ

Թողարկման տարեթիվը

2024


Դիտում՝ 309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW