Վճարային համակարգերն օնլայն մեդիայում 2024թ. օգոստոսին
05.09.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /


Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով օգոստոսին լուսաբանման մասով ավելի ակտիվ են եղել Idram-ը եւ Telcell-ը:
Ամենաշատը հիշատակումներ ունեցել են Idram-ը՝ 154 եւ Telcell-ը՝ 18:
Idram-ի հիմնական տեղեկատվական առիթները
• Idram-ը հայտարարություն է տարածել զեղծարարներից զգուշանալու վերաբերյալ՝ ներկայացնելով կանոններ, որոնց պահպանման դեպքում օգտատերերին չեն մոլորեցնի:
• IDBank-ը եւ Idram-ը հայտնել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուի անունը:
• SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը ֆինանսավորվում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կողմից:
• Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարը հյուրընկալել է IDBank-ի եւ Idram-ի աշխատակիցներին։ Հանդիպմանը միացել է նաեւ Idram Junior-ը։
• Idram-ը ներկայացրել է Junius ֆինանսական գրագիտության խաղը Idram Junior հավելվածում։
Հիշատակումներն եղել են ոչ միայն ընկերության հաղորդագրությունների հիման վրա: Մասնավորապես, Կոտայքի մարզում գողացել էին Idram վճարային տերմինալը, որում եղել է 2 մլն դրամ: Լուրը լայնորեն տարածվել էր լրատվամիջոցների կողմից:
Telcell-ի հիմնական տեղեկատվական առիթները
• Telcell-ը ներկայացրել է տրանսպորտի QR ուղետոմս ձեռք բերելու ուսուցողական տեսանյութ։
• Օգոստոսին Telcell-ը դարձել է 17 տարեկան:
Telcell-ի դեպքում եւս հիշատակումներ արձանագրվել են ոչ միայն ընկերության հաղորդագրությունների, այլեւ լրատվամիջոցների հրապարակումներում: Դրանց մի մասում ներկայացվել են քաղաքացիների բողոքները Telcell Wallet-ում առկա բիոմետրիկ տվյալների պահանջի վերաբերյալ:
MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: