ԱրարատԲանկ․ վերելք Արագած՝ հանուն հերոսների կրթության
02.09.2024 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱրարատԲանկ




Այս տարվա վերելքն աննախադեպ էր իր մասշտաբով, մասնակիցների թվով եւ հավաքագրված գումարի չափով: Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին՝ կրթության միջոցով բարելավելու կյանքի որակը:
ԱրարատԲանկի ավելի քան 20 աշխատակից հաղթահարել է Արագածի 3887մ բարձրությունը:
Բանկից հայտնել են, որ վերելքի արդյունքում հավաքագրված գումարի չափը կազմել է ավելի քան 1 մլն դրամ: Պատերազմի 17 մասնակից գագաթ է հասել ընդամենը 3 ժամում:
«Մեզ համար պատիվ է աջակցել այս նախաձեռնությանը: Մենք կարեւորում ենք կրթությունը եւ բարձր ենք գնահատում պատերազմի մասնակիցների սխրանքը: Այս վերելքը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլեւ միասնական ջանքերով ցանկացած մարտահրավեր հաղթահարելու մասին է», - նշել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
«Հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրերից ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը դարձել է բարի գործերի վարակիչ շղթա: Հիմնադրամին տարեց տարի միանում են նոր գործընկերներ ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ ոլորտներից: Այս փաստը վկայում է, որ անկեղծ բարությունն ու նվիրվածությունը կարող են ոգեշնչող օրինակ դառնալ, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի վեհ նպատակի, ինչպիսին է մեր հերոս տղաների կրթության ապահովումը», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: