Կոնյակի սպիրտ արտահանողներին կտրվի աջակցություն
29.08.2024 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ winestreet.ru

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականի՝ տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ. մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30 մլն լիտր։ Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաեւ 2024 թ. խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով աջակցությունը գնահատվել է շուրջ 700 մլն դրամ։
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: