Մեկնարկել է Ամիօ Բանկի եւ ՄԼ Մայնինգ ընկերության համատեղ նախագիծը, որի շրջանակում մի շարք շահառու խմբեր եւ Ամիօ Բանկի ֆիզիկական հաճախորդները կարող են 300 բնակարան ձեռք բերել լավագույն պայմաններով (1քմ-ն` 389 հազար դրամ)։Բանկից հայտնում են, որ դիմելու վերջնաժամկետը 25․08․2024-ն է, հետեւաբար պետք է շտապել օգտվել շահավետ առաջարկից։ Առաջարկից կարող են օգտվել Երեւանում եւ մարզերում աշխատող հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները (եւ մասնավոր, եւ պետական)։«Ամիօ Բանկը, շարունակելով ներկայացնել շուկայում լավագույն առաջարկները, հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ անկախ վերը նշված ոլորտներում աշխատելու հանգամանքից, մասնակցել վիճակահանությանը:Կարեւոր է իմանալ, որ ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1826-Ն որոշմամբ հենց համալիրի նույն՝ 3-րդ բլոկում է իրականացվել հանրային ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագիրը»,- ասվում է հաղորդագրությունում:Նշվում է, որ բարձրակարգ նյութերով կառուցվող համալիրի ընդհանուր մակերեսը 80,000 քմ է, 1-ին եւ 2-րդ բլոկների շինարարության ավարտը նախատեսվում է 2025 թվականին, իսկ 3-րդ բլոկինը՝ 2027 թվականին։Ամիօ Բանկին է պատկանում նաեւ թաղամասի 3-րդ բլոկի վարկավորման էքսկլյուզիվ իրավունքը։ Վիճակահանության արդյունքում շահած բոլոր մասնակիցները կարող են ձեւակերպել իրենց հիփոթեքային վարկը հետեւյալ պայմաններով.• Տարեկան անվանական տոկոսադրույքը եկամուտների հիմնավորմամբ` 12.9%• Տարեկան փաստացի տոկոսադրույքը եկամուտների հիմնավորմամբ` 13.78-14.49%• Վարկի ժամկետ՝ մինչեւ 20 տարի• Կանխավճար՝ 10%• Գործում է եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը:Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, վիճակահանության մասնակցության հայտը կարող եք լրացնել ՝ noryerevan.com:Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2470