Evocabank-ը ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում

19.08.2024 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Global Banking & Finance Review
Evocabank-ն այս տարի եւս Global Banking & Finance Review-ի կողմից ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում:

«Evoca-ն տարիներ շարունակ արժանանում է միջազգային լավագույն մրցանակների հեղինակավոր ամսագրերի կողմից։ Այս ամենի գաղտնիքը բանկի նորարարության եւ տեխնոլոգիայի ճիշտ համադրությունն է:

Evoca-ի մոբայլ հավելվածն ու օնլայն բանկային ծառայությունները պարզ են, արագ ու հարմար, իսկ թվային ծառայությունները թույլ են տալիս կարգավորել ամեն ինչ անմիջապես հեռախոսից, այնպես որ ստիպված չեք լինի այցելել բանկ»,- ասվում է հաղորդագրությունում:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն եւ տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացնում է տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն եւ այլ ակտուալ թեմաների մասին։
Դիտում՝ 1941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW