Պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) 2024-ից հետո օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետեւ ժամը 15։20-ին 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին: Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ։ Նշվում է, որ այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության եւ հուսալիության նորմերի պահպանմամբ: Tweet Դիտում՝ 2044