2024 թվականին 86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը

08.08.2024 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #անկանխիկ գործարք
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվից՝ քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով:

Նշվում է, որ միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 377.4 մլն գործարք` 1 տրլն 571.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1%-ով, իսկ արժեքային` 112.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:
Դիտում՝ 2325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW