Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով

05.08.2024 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #Հայ-ամերիկյան առողջության կենտրոն
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ եւ անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։

Կենտրոնն իր գործունեության 26 տարվա ընթացքում փրկել է ավելի քան 17.000 կնոջ կյանք։

«Բժիշկը պարտավոր է իր այցելուին պատշաճ սպասարկել եւ ամբողջական պատասխաններ տալ։ Այցելուն այս կենտրոնում պետք է ստանա իր հետազոտությունների, ինչպես նաեւ իրեն մտահոգող անհանգստությունների բոլոր պատասխանները։ Այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ գերհզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հետազոտել մարդուն եւ ճիշտ ախտորոշում, բուժում տրամադրել: Այս գործում մեր լավ գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որը օգնության ձեռք մեկնեց մեզ եւ կարողացանք միասին, համատեղ ուժերով ձեռք բերել ամենալավ եւ կայացած սարքավորումները»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Դեռ նախորդ տարի Ակբա Լիզինգի աջակցությամբ կենտրոնը ձեռք էր բերել մամոգրաֆիկ սարք, որն արհեստական բանականության շնորհիվ օգնում է մասնագետներին շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել եւ բացառել բացթողումները։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 3429

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW