Նաիրին կրթության կողքին է՝ հանուն գիտելիքահեն եւ ուժեղ վաղվա

02.08.2024 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նաիրի Ինշուրանս #կրթություն
Նաիրի Ինշուրանսը հավատում է, որ մեր երկրի ու նաեւ աշխարհի ապագան որակյալ կրթության մեջ է։ Այս սկզբունքով էլ Նաիրին հետեւողականորեն ներդրում է անում եւ կանգնում կրթական տարբեր նախաձեռնությունների կողքին՝ որպես ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս։

Ուսման վարձը փոխհատուցող Նաիրյան կրթաթոշակներ

Այս տարի ընկերությունը սոցիալական մեծ արշավ է նախաձեռնել՝ ուսման վարձավճարն ամբողջությամբ փոխհատուցող կրթաթոշակ սահմանելով տարբեր բուհերի մի շարք մասնագիտությունների գծով։ Նաիրիի նպատակն է ֆինանսական ոլորտը ոչ միայն համալրել երիտասարդ, որակյալ կադրերով, այլեւ ոլորտն առավել գրավիչ դարձնել ուսանողների համար։ Արդեն իսկ համագործակցության հուշագիր է ստորագրվել հայաստանյան 3 բուհի՝ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ։ Կրթաթոշակը նախատեսված է յուրաքանչյուր բուհի 2-ական այն ուսանողների համար, որոնք կհավաքեն բարձր միավորներ (ամենաբարձր շեմին կհասնեն՝ անվճարից 1 շեմ ներքեւ) եւ կընդունվեն վճարովի համակարգ։ Բուհերից երկուսի դեպքում հուշագիրը եռակողմ է ստորագրվել։ Կրթական նախաձեռնություններում Նաիրիի գործընկերն է «Կորիզ» կրթական հիմնադրամը: Ավելին, արդեն երկրորդ տարին է՝ Նարիրին «Կորիզի» ռազմավարական գործընկերն է։ ԵՊՀ-ի եւ ՀՊՏՀ-ի հետ եռակողմ ստորագրված հուշագրի պայմաններից մեկն էլ այն է, որ Նաիրյան կրթաթոշակառու ուսանողը պետք է նաեւ «Կորիզի» շրջանավարտ լինի։
Կարեւոր նախապայման է, որ կրթաթոշակառուները յուրաքանչյուր տարի ամփոփիչ քննությունների արդյունքներով պահպանեն ուսման բարձր առաջադիմությունը։

Նաիրին բարձրակարգ կրթության կողմնակից է

Նաիրիում հավատում են, որ կրթությունն է մեր երկրում բարիք ստեղծելու, ամուր ապագա կառուցելու եւ մեծ փոփոխություններ բերելու հիմքը։ Բայց այդ կրթությունը պետք է որակյալ ու բարձրակարգ լինի։ Այդպես Նաիրին դարձավ նաեւ «Մատենա» միջազգային դպրոցի շրջանավարտների գալա-երեկոյի գլխավոր գործընկերներից մեկը։ Միջոցառման նպատակն էր խոսել բարձրակարգ կրթության մասին եւ տոնել Հայաստանում կրթության նոր որակի ձեւավորումը։ Նաիրիում եւս «Մատենա»-ի շրջանավարտներ կան (նրանցից է գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը), որոնք վստահ են, որ երբեւէ առիթը չպետք է բաց թողնել կրթվելու, գիտելիքները հարստացնելու, աշխարհի առաջադեմ փորձն ու հմտությունները սովորելու համար։



Նաիրյան թիմում միշտ են սովորում

Նաիրին այն թիմն է, որտեղ մշտապես առիթներ են փնտրում ու ստեղծում հմտությունների կատարելագործման համար։ Ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր թրեյնինգներ, դասախոսություններ, վարպետության դասեր հայաստանյան եւ արտասահմանյան լավագույն մասնագետների մասնակցությամբ։

«Նաիրին այսօր ոլորտի առաջատարներից է, ու մենք հավատում ենք՝ դա նաեւ նրա շնորհիվ է, որ այս թիմում միշտ ցանկանում են սովորել, մեկ քայլ առաջ լինել։

Մենք պատասխանատու ենք վաղվա համար, եւ այսօր պետք է գործենք, մեր կարողությունների սահմանում ներդրում անենք, որ վաղն առավել լուսավոր լինի»,- ասում են ընկերությունում:
Դիտում՝ 2242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW