Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը $40 միլիոն վարկ կտրամադրի Հայաստանին
01.08.2024 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /


Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կկնքվի «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիր՝ $40 միլիոնի չափով։
Որոշման շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։
Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են էներգետիկ ենթակառուցվածքների վերազինումը, արդիականացումը եւ առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացումը, սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի եւ վթարների վերացման տեւողության նվազեցումը՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը եւ կայունությունը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: