Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի փակ բաժնետիրական ընկերություն:Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Կազմակերպության կազմակերպական-իրավական ձեւը եւ կադրերի հավաքագրումը պետք է համապատասխանի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ընթացակարգերին, ֆինանսավորումը պետք է իրականացվի ՀՀ պետական բյուջեի հաշվին, իսկ ընկերության ընդհանուր կառավարումը կիրականացնի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների եւ տեխնիկատնտեսական հիմնավորումների միջեւ, ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ մասնագիտական առաջարկ: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի եւ նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման եւ շահագործման հետ կապված փաստաթղթերը:Նշվում է, որ տեխնոլոգիայի ընտրության եւ կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը անհրաժեշտ կլինի տարեկան շուրջ 800 միլիոն դրամ։ Նմանատիպ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետով անձնակազմ:2024թ. համար ընկերության բյուջեն կկազմի 200 միլիոն դրամ։ Tweet Դիտում՝ 1820