Գալստյանը կարծում է՝ հարկերի թերհավաքագրումը կապված է պլանավորման խնդիրների հետ

30.07.2024 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #հարկեր
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Հայաստանում հարկերի թերհավաքագրումը «պայմանավորված է պլանավորածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով»։

«Այստեղ հարցն այն է, թե տարեսկզբին մենք ամեն ինչ ճի՞շտ էինք պլանավորել ու հաշվի առե՞լ էինք, որ կարող է ինչ-որ բան այլ կերպ լինի, թե՞ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կան։ Կարծում եմ՝ թերհավաքագրումը կապված է պլանավորման խնդիրների հետ:

Ինչ վերաբերում է ծախսերն ավելի կամ պակաս անելու կառավարության որոշումներին, ապա կարծում եմ, որ կառավարությունը որոշակի ճշտգրտում կանի ծախսերի հետ կապված եւ ավելի խելամիտ հարաբերակցություն կգտնի, որը կնպաստի ոչ միայն բարդ սցենարներից խուսափելուն, այլեւ թույլ կտա հարված չհասցնել տնտեսական ակտիվությանը»,- մեկնաբանելով բյուջե 116.6 միլիարդ դրամ քիչ հավաքագրելը՝ ասել է ԿԲ նախագահը։

Հարցին, թե բյուջեի թերհավաքագրումների պարագայում տնտեսական աճի ԿԲ կանխատեսումը նո՞ւյն է մնում, Մարտին Գալստյանն ասել է, որ այս տարվանից սկսած՝ ԿԲ-ն տնտեսական աճ չի կանխատեսում.

«Շուկայի կանխատեսումները 6%-ի շրջանակում են»:
Դիտում՝ 1483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW