Հայաստանում հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով

25.07.2024 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԱՑ #Հայաստան
2024թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 10.4%-ով, իսկ 2024թ. հունիսին 2023թ. հունիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 7.1%-ով:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 18.2%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 15.7%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 22.9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 4.4%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 5%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 2.7%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է շուրջ 2 անգամ: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.3 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 86.5%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1461
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW