Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, եւ սիրով սպասում է իր հաճախորդներին՝ Տիտոգրադյան 1/4 հասցեում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավարներ, հաճախորդներ եւ հյուրեր։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված եւ հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։Մասնաճյուղի բացման առիթով, բանկի բոլոր հաճախորդները ձեռք են բերել Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ՝ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով:«Էրեբունի» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում եւ այլն։Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2082