Արդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40.000 դրամ։Բանկից հայտնել են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով։ Այն հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ փոխանակել, ո՛չ էլ վաճառել։ Idcoin-ը կարելի է ստանալ միայն որպես նվեր՝ IDBank-ից կամ Իդրամից։IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասանելի է նաեւ «Քո կողքին» ծրագրի շահառուների համար։ «Նրանք կարող են Idram&IDBank հավելվածում տեսնել idcoin-ները եւ դրանք ծախսել ըստ ցանկության՝ շուրջ 22 000 վաճառակետում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն, այսինքն՝ հոգալ ինչպես կենցաղային հարցեր, այնպես էլ, օրինակ, վճարել երեխայի դասընթացների, խմբակների, կրթական նյութերի համար եւ այլն», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Նշվում է, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։idcoin-ով գնումները շատ պարզ են․ ուղղակի անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով եւ համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաեւ idcoin-ը։idcoin-ը հնարավոր է օգտագործել նաեւ կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, եւ եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։«Քո կողքին» ծրագիրը, ինչպես հայտարարված էր, կշարունակվի մինչեւ տարվա վերջ, շահառուները ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում այս ընթացքում չեն փոփոխվի։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7805