Թվայնացման դարում կանխիկ վճարումներից անկանխիկի անցումն ընդգրկում է նորանոր բնագավառներ։ Անմասն չի մնացել նաեւ տրանսպորտը։ Դեռեւս 2023թ-ի վերջում Telcell ընկերությունն ու Երեւանի քաղաքապետարանը համատեղ ջանքերով մայրաքաղաքում ներդրել են հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը՝ այդպիսով սկսելով անցումը անկանխիկ վճարումների։ Այսօր համակարգը գործում է Երեւանի ավտոբուսներում, օդանավակայան տանող ավտոբուսներում, մետրոյում եւ տրոլեյբուսներում։Նոր համակարգի առավելությունները Անկանխիկ տարբերակով տրանսպորտի ուղետոմսերի գնումն ավելի արագ է, հարմար, չի պահանջում մանրադրամի առկայություն ուղեւորի կամ վարորդի մոտ եւ չի գոյացնում հերթեր տրանսպորտային միջոցում։ Առավելությունները շոշափելի են, բայց դրանցից օգտվելու համար հանրությանը պետք է լավագույնս ծանոթացնել նոր համակարգին։ Այս նպատակով Telcell ընկերությունը տարածել է ուսուցողական հոլովակով, որում մանրամասն ներկայացված են QR ուղետոմսերի ձեռքբերման եղանակներն ու քայլերը։ QR ուղետոմսի ձեռքբերման եղանակները Դրանք երկուսն են՝ Telcell Wallet հավելվածով եւ Telcell Terminal-ով։ Telcell Wallet-ով տրանսպորտի QR ուղետոմս գնելու համար պահանջվում է հաստատել անձը, հավելվածում անցնելով նույնականացում, եւ կցել բանկային քարտ: Եթե բանկային քարտ առկա չէ, հավելվածում հնարավոր է բացել բանկային հաշիվ կամ Visa թվային քարտ: Տերմինալով QR ուղետոմս գնելու համար նույնականացում անցնել պետք չէ․ կարող եք մոտենալ Երեւանում ցանկացած Telcell Terminal-ի ու գնել ուղետոմս։ Այս ուղետոմսը փաստացի կտրոն է, որի վրա առկա է QR կոդ: Այնինչ Telcell Wallet հավելվածով կարելի է QR ուղետոմս ձեռք բերել սմարթֆոնով ցանկացած վայրից եւ այն կպահպանվի հավելվածում։ Մոտ ապագայում Telcell ընկերությունը կներդնի տրանսպորտի QR ուղետոմս գնելու նոր եղանակներ, իսկ մինչ այդ դիտեք հոլովակը եւ ծանոթացեք Telcell Wallet-ով ու Telcell Terminal-ով ուղետոմսերի ձեռքբերման մանրամասն քայլերին:«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2204