ՄՊՀ. Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է

18.07.2024 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՊՀ #հեղուկ գազ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում:

ՄՊՀ-ից հայտնել են, որ հեղուկ գազի ներմուծում իրականացնում է շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ եւ «շուկան խիստ մրցակցային է»։

Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9%, մնացած տնտեսավարողները ունեն 5% կամ ավելի ցածր մասնաբաժին։

«Հետեւաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտի միջեւ գրեթե անհնար է»,- ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:

Նշվում է, որ ընթացիկ տարվա հունիսին միջինում հեղուկ գազի ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է եւ կազմել 140-170 դրամ` կախված տնտեսավարողից եւ ներմուծման ամսաթվից։

«Ընդ որում, նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են եւ համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW