AMIO Visa Digital քարտերով արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարելիս կստանաք 10% քեշբեք

17.07.2024 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMIO Visa Digital #10% քեշբեք
Ամառը ճամփորդելու, գնումներ կատարելու եւ վառ հիշողություններ ստեղծելու համար է: Այս ամենը հնարավոր է Ամիօ բանկի Visa Digital քարտով:

Ամիօ բանկը Visa-ի հետ համատեղ մեկնարկում է բացառիկ ակցիա: Հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը, կատարելով գնումներ ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաեւ արտասահմանյան օնլայն խանութներից Ամիօ բանկի Visa Digital քարտով, յուրաքանչյուր գնման դիմաց կստանաք 10% քեշբեք: Մեկ գործարքի նվազագույն գումարը 10,000 ՀՀ դրամ է:

Բանկից հայտնել են, որ նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող քեշբեքի առավելագույն գումարն ամսվա ընթացքում 10,000 ՀՀ դրամ է:

Եթե Ամիօ բանկի հաճախորդ եք եւ դեռ չունեք AMIO Visa Digital քարտ, ապա AMIO Mobile հավելվածով վայրկյանների ընթացքում կարող եք բացել AMIO Visa Digital քարտ:

Ներբեռնել AMIO Mobile հավելվածն այստեղ՝ App Store, Google Play:


Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW