Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 միլիարդ դրամով

16.07.2024 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #կանոնադրական կապիտալ
Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 10 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2024 թվականի մայիսի 21-ի բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ։

Կապիտալի համալրումն իրականացվել է բանկի բաժնետերեր Վահե եւ Վիգեն Բադալյանների կողմից, պահպանվել է բաժնեմասերի հավասարաչափ հարաբերակցությունը։

Համալրման արդյունքում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալն այժմ ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ:

«Կանոնադրական կապիտալի համալրումը զարկ կտա Ֆասթ Բանկի դինամիկ աճին, կուղղվի նորագույն տեխնոլոգիաներում ներդրումների ավելացմանը եւ կնպաստի սպասարկման որակի բարելավմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1969

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW