ԿԲ նախագահը մասնակցել է ԱՄՀ եւ ՀԲ Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին

12.07.2024 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուլիսի 10-ից 12-ը մասնակցել է Քիշնեւում Մոլդովայի ազգային բանկի կազմակերպած Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կայուն աճի ապահովումը փոփոխական եւ անկայուն միջավայրում» թեմայով:

Համաժողովին քննարկվել են գլոբալ տնտեսական զարգացումների, տարածաշրջանային մարտահրավերների հետ կապված հարցեր:

ԿԲ-ից հայտնում են, որ միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել մասնավոր կապիտալի մոբիլիզացմանը եւ նորարարության ու աճի համար արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին:
Դիտում՝ 3645

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW