Evocabank-ը մասնակցել է OPEC Fund Development Forum 2024-ին

12.07.2024 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #OPEC Fund Development Forum 2024
Վիեննայում տեղի է ունեցել “Driving Resilience & Equity” կոնֆերանսը, որին մասնակցել է նաեւ Evocabank-ը:

OPEC Fund Development Forum 2024-ին բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ոլորտի վերջին նորություններին ու թրենդներին, քննարկել երկրում կայուն զարգացման ու տնտեսական աճի միտումները, ձեռք բերել նոր համագործակցությունների նախնական պայմանավորվածություններ:

Բանկից հայտնել են, որ ֆորումի ընթացքում Evocabank-ի թիմը կիսվել է իր գաղափարներով՝ միաժամանակ ուսումնասիրելով ոլորտի մասնագետների մեծ փորձը։

Կոնֆերանսին ներկա Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ OPEC Fund Development Forum 2024-ը դարձել է միջազգային նոր համագործակցությունների սկիզբ՝ բանկի համար ստեղծելով ոլորտում ընդլայնման նոր հնարավորություններ։

Կարեն Եղիազարյանը նաեւ շնորհակալություն է հայտնել բանկի գործընկերներ Խալիդ Խադուրիին եւ Օլադիպո Աջիքին՝ անգնահատելի աջակցության ու համագործակցության համար, ինչպես նաեւ բոլոր կազմակերպիչներին՝ բովանդակալից ու արդյունավետ միջոցառման համար։

OPEC Fund Development Forum 2024-ը անենամյա միջոցառում է, որը միավորում է համաշխարհային առաջատար էքսպերտներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ներդրողներին եւ ոլորտի առաջնորդներին:
Դիտում՝ 2581

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW