Ավետ Միրաքյանը վաճառում է իր բիզնեսը Ռուսաստանում

10.07.2024 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանյան «Ինսայթ» ներդրումային խմբի համահիմնադիր եւ հիմնական բաժնետեր Ավետ Միրաքյանը որոշել է թողնել խմբի գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա նաեւ մտադիր է վաճառել իր մասնաբաժինը։

Այս մասին ասված է ներդրումային խմբի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ապագայում Ավետ Միրաքյանը նախատեսում է զարգացնել սեփական նախագծերը Հայաստանում։

Ավելի վաղ Frank Media-ն հայտնել էր, որ գործարարը բանակցություններ է վարում իր մեծամասնական (84%) բաժնեմասի վաճառքի մասին:

«Ինսայթ» ներդրումային խումբը Ավետ Միրաքյանի եւ նրա գործընկերների կողմից ստեղծվել է 2022 թվականին: Այն մասնավոր ներդրումային ընկերություն է, որը զբաղվում է ուղղակի ներդրումներով եւ ակտիվների կառավարմամբ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում: «Ինսայթ»-ը ներառում է ռուսական լիզինգային DeltaLeasing, Fleet Finance եւ Fleet Autoleasing ընկերությունները, բելառուսական Eurotime լիզինգային ընկերությունը, «Միացյալ ապահովագրական ընկերությունը» եւ RexRent ավտոմեքենաների վարձույթի եւ գործառնական լիզինգի ծառայությունը:

Ավետ Միրաքյանը ծնվել է Երեւանում։ 1996 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Կարիերայի սկզբում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում։ Հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է տնտեսական կրթություն ստանալ։ Աշխատել է «Արթուր Անդերսեն» եւ «Էռնստ եւ Յանգ» աուդիտորական ընկերություններում, եղել է BNP Paribas բանկի ավագ փոխնախագահ, այնուհետեւ գլխավորել է SFI ներդրումային հոլդինգը:

Հայաստանում Ավետ Միրաքյանը բարեգործական գործունեություն է ծավալում:
Դիտում՝ 7627
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW