ԱրմՍվիսԲանկը եւ Արմենիա Ինշուրանսը հուշագիր են ստորագրել
09.07.2024 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱրմՍվիսԲանկ

ԱրմՍվիսԲանկի եւ Արմենիա Ինշուրանսի համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու լիզինգի կանխավճարի կամավոր ապահովագրությունից:
Այս համագործակցության շրջանակներում հաճախորդները լիզինգի առարկայի ձեռքբերման գումարի մինչեւ 20% կանխավճարի վճարման փոխարեն կարող են կնքել ապահովագրության պայմանագիր:
Պայմանագիրը կնքվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ տարեկան վերակնքելու պայմանով, մինչեւ լիզինգի ժամկետի ավարտը: Ապահովագրավճարը կկազմի 4% լիզինգի կանխավճարի (ապահովագրական գումարի) նկատմամբ:
Այս գործիքը առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում տնտեսվարողների համար դրամական միջոցների կառավարման եւ Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման հասանելիության առումով:
ԱրմՍվիսԲանկը տրամադրում է լիզինգ ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» շրջանակներում, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները եւ խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների մրցունակությունը եւ աշխատանքի արտադրողականությունը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: