Իրանն առաջարկել է հրաժարվել դոլարից ՇՀԿ երկրների փոխադարձ հաշվարկներում

04.07.2024 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ՇՀԿ
Թեհրանը հանդես է գալիս Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների առեւտրային գործարքներում ԱՄՆ դոլարի լիակատար բացառման օգտին։

Այդ մասին այսօր Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը։

«Օրակարգում լրջորեն դրված է ազգային արժույթների օգտագործման եւ փոխադարձ հաշվարկներում դրանց մասնաբաժնի ավելացման հարցը։ Իրանը աջակցում է այս ոլորտում հատուկ աշխատանքային խմբերի կողմից բանակցությունների շարունակմանը վերջնական նպատակին հասնելու համար, այսինքն՝ դոլարի օգտագործումը նվազեցնելու կամ վերացնելու օգտին»,- ասել է նա։
Դիտում՝ 6004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW