Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ

01.07.2024 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացրել է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար։

Ավանդը ներդնելուց հետո այն կարելի է համալրել ցանկացած պահի (բացառությամբ դրա ավարտին նախորդող երեք ամսվա ընթացքում) և ստանալ տոկոսները ամեն եռամսյակ։

Ավանդները ներգրավվում են սկսած 500,000 դրամից | $1,000-ից | €1,000-ից, մրցունակ տոկոսադրույքով և օվերդրաֆտի հնարավորությամբ։

Առաջարկի շրջանակում ավանդ ներդնող հաճախորդները կստանան 50% զեղչ անհատական պահատուփերի վարձակալության համար։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտ ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Դիտում՝ 5761

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW