Կոնյակի սպիրտ արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն

27.06.2024 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնյակի սպիրտ #արտահանում
Տնտեսավարողներին մինչեւ 2024 թվականի ավարտը կտրամադրվի պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար:

Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշումը կայացվել է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու եւ ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով, որը հնարավորություն կտա նվազեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնել ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնել իրացման ծավալները, ինչպես նաեւ ապահովել 2024 թ. խաղողի մթերումների գործընթացը։

Ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում կլինի շուրջ 80 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ, որը կազմում է 2023 թ. մթերված խաղողի շուրջ 50%-ը։
Դիտում՝ 1389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW