Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են վարկային համաձայնագիր:Ըստ որի՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը բյուջետային աջակցության ծրագրի ներքո €75 միլիոն վարկային միջոց կտրամադրի Հայաստանին: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը եւ կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում:Այն կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում եւ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում։Բյուջետային ֆինանսավորումը բազմամյա ծրագրի մաս է, իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: Tweet Դիտում՝ 1469