Իսլանդիան աշխարհում առաջինը պետական գենդերային պարտատոմսեր է թողարկել

26.06.2024 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իսլանդիա
Իսլանդիան աշխարհում առաջինը թողարկել է պետական գենդերային պարտատոմսեր, որոնց նպատակն է ֆինանսավորել նախաձեռնություններ՝ միտված գենդերային հավասարության բարելավմանը եւ կանանց տնտեսական զարգացմանը:

Այս մասին հայտնում է Frank Median`վկայակոչելով The Banker-ը։

BNP Paribas-ի կողմից կազմակերպված սուվերեն գենդերային պարտատոմսերի թողարկումը կազմել է 50 մլն եվրո։ Պարտատոմսերն առաջարկում են ֆիքսված արժեկտրոնային տոկոսադրույք՝ տարեկան 3,4% և ունեն երեք տարի մարման ժամկետ:

Իսլանդիայի սուվերեն գենդերային պարտատոմսերից ստացված հասույթը կֆինանսավորի կառավարության նախաձեռնությունները՝ ապահովելու «արժանապատիվ կենսամակարդակ կանանց խոցելի խմբերում և գենդերային փոքրամասնություններում»,- ասվում է Իսլանդիայի կառավարության հայտարարության մեջ:

Աջակցությունը կներառի մատչելի բնակարանների առաջարկի ավելացում, ինչը հատկապես կարևոր է ցածր եկամուտ ունեցող կանանց համար, ովքեր հաճախ միայնակ ծնողներ են և սահմանափակ աշխատանքային հնարավորություններ ունեն երեխաների խնամքի անհրաժեշտության պատճառով։

Բացի այդ, ստացված միջոցները կուղղվեն նախագծերին, որոնք կօգնեն նվազեցնել կանանց բեռը և վերաբաշխել կենցաղային և երեխաների խնամքի պարտականությունները: Նման նախագծի օրինակ կարող է լինել ծնողական արձակուրդի ընթացքում առավելագույն վճարների ավելացումը՝ խրախուսելու երկու ծնողներին օգտվելու վճարովի ծնողական արձակուրդի հավասար իրավունքներից:
Դիտում՝ 6788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW