Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ

25.06.2024 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #արեւային կայան
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին եւ Աղավնաձոր համայնքների երկու դպրոցի տանիքներին արեւային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։

Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։

Ակբա բանկից հայտնել են, որ ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձեւավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Շատ կարեւոր է, որ դպրոցական հասակից երեխաները տեսնեն, թե նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ձեւավորված խնայողություններն ինչ արդյունք կարող են գրանցել։ Այս նախագծով դպրոցներում լուծելու ենք երկու խնդիր. դպրոցները դառնալու են էներգախնայող եւ կրթական բարձր համակարգ է ձեւավորվելու այնտեղ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան որակյալ է երեխաների սնունդը, այնքան բարձր է նրանց կրթության որակը»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը։

«Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որի շրջանակում տեղադրվող արեւային կայանները օգնելու են դպրոցներին խնայողություններ անել եւ գումարը ծախսել դպրոցականների սննդի համար: Հայաստանում շատ արեւ կա եւ արեւային էներգիան կարող է օգնել»,- նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։

«Սա շատ լավ ծրագիր է, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։ Հիմնադրամը, լինելով այլընտրանքային էներգիայի ջատագով եւ կարեւորելով համայնքների զարգացումը, մեծ ուրախությամբ ներառվել է այս համագործակցության մեջ։ Ծրագիրն իրականցվում է Ակբա բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa Բարերար քարտապանների կատարած գործարքներից ձեւավորված միջոցներով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։  



Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW