2024 թվականի հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2%-ով
25.06.2024 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /


ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 22%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 14.9%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 24.6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.7%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.5%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.8%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.2%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է շուրջ 2.2 անգամ: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.5 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 99.6%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: