Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
24.06.2024 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /


«Խոզի մսի որակի ապահովումն ու պատշաճ վերահսկողությունը մեր գերակայություններից է եւ մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկի կարեւորագույն գործոններից մեկը: Այսօր խոզաբուծարանում մոտ 900 գլուխ անասուն կա, ապահովում ենք մսի արտադրության ողջ ցիկլը՝ ունենք ծնարան, նախաբտարան, բտարան, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա եւ սպանդանոց: Գործում է կարանտինային ռեժիմ, ապահովվում է առավելագույն անվտանգություն եւ լավագույն որակ»,-ասել է Պորկետա ընկերության համահիմնադիր Արմեն Մանուկյանը:
Ներկայում բիզնեսը ընդլայնման փուլում է. նոր ավտոմատացված հոսքագծեր, սարքավորումներ են մոնտաժվել:
«Սարքավորումներ ներկրվել են հիմնականում Եվրոպայից. լիզինգային ֆինանսավորում իրականացրել է Կոնվերս Բանկը: Տեխնիկական վերազինման արդյունքում ավտոմատացվել է գործընթացների մեծ մասը, հնարավորություն է ստեղծվել ավելացնելու անասնագլխաքանակը, ինչը շատ կարեւոր է շուկայում մրցունակության ապահովման նկատառումով»,- ասել է նա:
Տեսանյութն՝ այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: