Վերանորոգումից հետո ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորք համայնքում գործող մասնաճյուղը։ Բանկն ընդլայնել է գրասենյակի տարածքը մինչեւ 300 քմ, որտեղ կսպասարկվի ավելի քան 15 հազար ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդ։ Բանկից հայտնել են, որ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով թարմացվել է գրասենյակի դիզայնը եւ ընդլայնվել վերջինիս տարածքը: Աշխատատեղերի ձեւավորումն ու դասավորվածությունը մտածված են այնպես, որ հաճախորդները ստանան անհատական մոտեցում եւ հարմարավետություն սպասարկման բոլոր փուլերում: Մասնաճյուղի տարածքում տեղադրված է երկու բանկոմատ, որոնք հասանելի են 24 ժամ, եւ վճարային տերմինալ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի քան 300 բանկային գործարք՝ առանց պլաստիկ քարտի կիրառության:Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային եւ խնայողական պրոդուկտներ եւ վճարային քարտեր: Բացվել է նաեւ առանձնացված «Պրիվիլեգիա» գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար: Այստեղ նրանք կարող են ստանալ անհատական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցի վերաբերյալ։«Այսօր երկրում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ: Երեւանում գործում է 22 մասնաճյուղ: Մենք աշխատել ենք անել այնպես, որ դրանք գտնվեն մեր հաճախորդների համար ամենահարմար վայրերում։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ մասնաճյուղերում բարձրակարգ եւ հարմարավետ սպասարկմանը։ Բանկը վերափոխել է ամենապահանջված մասնաճյուղերից մեկը՝ Նոր Նորքի մասնաճյուղը․այժմ այն դարձել է ավելի ընդարձակ եւ գործում է նոր ձեւաչափով»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։Թիվ 15 մասնաճյուղը գտնվում է Նոր Նորքում՝ Գայի պողոտա 10/3 հասցեում, աշխատում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-17:00, շաբաթ օրերին՝ 10:00-14:00։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5514