«Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացել է Յունիբանկի եւ Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը: Յունիբանկի 12 Visa քարտապան արշավի եզրափակիչ փուլում հաղթահարել է տարբեր մարզական փորձություն: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակից ստացել է արշավի գլխավոր մրցանակ ուղեւորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը եւ փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար: Յունիբանկի եւ Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին: Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն են ունեցել շահելու օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր եւ դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ եւ ավելի անկանխիկ վճարումներ:«Շատ գոհ եմ Յունիբանկից: Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։ Իմ կարծիքով՝ սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», - նշել է արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացել է նաեւ Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է Յունիբանկի հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում եւ կիսել այդ ուրախությունը», - նշել է արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:Բանկից հայտնել են, որ արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնել են Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Tweet Դիտում՝ 4642