Արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման համար ԵՄ-ն €18 միլիոն կտրամադրի

20.06.2024 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Հայաստան #արցախցի
Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Պետության եւ դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրի արժեքը €15 միլիոն է: Նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական եւ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Արցախից բռնի տեղահանված փախստականների կարճաժամկետ միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու կառավարության քաղաքականությանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:

Գումարը կտրամադրվի կառավարությանը՝ Արցախից բռնի տեղահանված փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:  

Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ մեկ այլ համաձայնագիր, որի արժեքը €3 միլիոն է: Նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Արցախից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով:
Դիտում՝ 1667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW