IDBank-ը արշավ է սկսել Wildberries հարթակում վճարումների համար
19.06.2024 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /


IDBank-ի նոր արշավի շրջանակում հունիսի 16-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ IDBank-ի բոլոր վճարային քարտերով Wildberries հարթակում վճարում կատարելու դեպքում կստանաք մինչեւ 1% idcoin։
Արշավի շրջանակում idcoin-եր կտրամադրվեն հետեւյալ կերպ․
• Visa Rocket քարտերի դեպքում գործող 0,5% քեշբեքին կգումարվի այս հավելյալ 0,5% idcoin-ը, ինչի արդյունքում արշավի շրջանակում կստանաք հանրագումարային 1% հետվճար,
• Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin:
Բանկից հայտնել են, որ օրացույցային ամսվա ընթացքում առավելագույնը կարող եք ստանալ 5000 ՀՀ դրամի չափով idcoin՝ անկախ Ձեր ունեցած քարտերի քանակից։ idcoin-ը ենթակա է վճարման օրացույցային ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 15-րդ աշխատանքային օրը։
«Կատարելով գնումներ ու ստանալով հետվճար idcoin-ի տեսքով՝ կարող եք կուտակել ու օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն, այդ կետերի թիվը արդեն գերազանցում է 21.000-ը»,- ասված է հաղորդագրությունում:
Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։ idcoin-ի մասին ամեն ինչ իմանալու համար սեղմեք այստեղ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: