Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 միլիոն դրամ շահույթ

18.06.2024 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարզահամերգային համալիր #շահույթ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2023 թվականի տարեկան ժողովի ժամանակ հայտարարվել է, որ նախորդ տարի արձանագրվել է 106 մլն դրամ զուտ շահույթ, որը 51%-ով ավելի է 2022 թ․-ի համեմատ։

Պլանավորված շահույթը գերակատարվել է շուրջ 40 մլն դրամով։

Տարեկան ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։

Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային սպորտային, մշակութային միջոցառումն, համաժողով, ցուցահանդես, որոնցից ստացվել է շուրջ 560 մլն դրամի եկամուտ։

Տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է նաև մարզահամերգային համալիրի 5-ամյա ծրագիրը, որի իրականացման արդյունքում կվերակառուցվեն հիմնական ենթակառուցվածքները։

Դիտում՝ 1308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW