Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը /ՈՒՎԿ/ ամփոփել է “ակտիվ աճի եւ հեռանկարային նախագծերի մշակման տարի” դարձած 2008 թվականի գործունեության արդյունքները: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Նորվիկ” ՈՒՎԿ մամլո ծառայությունում, ընկերությունն արձանագրել է ակտիվների զգալի աճ, որոնք 2008թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են շուրջ 19.2 մլրդ դրամ, որից 97%-ը կազմում են վարկային ներդրումները: Ընկերության ընդհանուր կապիտալը կազմել է 2.9 մլրդ դրամ: “Նորվիկի” գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանի խոսքերով, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը որոշակի ազդեցություն է ունեցել Հայաստանի շուկայի վրա, եւ այսօր ճգնաժամի հետեւանքները նվազեցնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա: “Նորվիկ” ՈՒՎԿ-ն ծրագրում է 2009 թվականին նոր ֆինանսական ծառայություններ ներդնել, այն է` My.Norvik.am կայքի հիման վրա գործարկված My Norvik հաճախորդների սպասարկման հատուկ համակարգը, ինչպես նաեւ ինտերնետի միջոցով վարկերը մարելու հնարավորությունը: “Նորվիկը” հիմնվել է 2006 թվականի հուլիսին` լատվիա-իսլանդական “Նորվիկ Բանկ” բաժնետիրական ընկերության կողմից: Tweet Դիտում՝ 11253