Evocabank-ը $4 միլիոն է ներգրավել responsAbility-ից

13.06.2024 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #responsAbility
Evocabank-ը responsAbility-ից ներգրավել է $4 միլիոն: Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:

«Համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ Evocabank-ը ստեղծում է զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար, քանի որ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ապրիլի 30-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելն ավելի քան 68 մլրդ դրամ է։

responsAbility-ն շվեյցարական ազդեցիկ ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ 2024 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է $5 միլիարդի ակտիվ շուրջ 69 երկրի 280 ընկերությունում:
Դիտում՝ 2527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW