Երեւանում ստեղծված իրավիճակի հետ կապված գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կոչ է արել զերծ մնալ էսկալացիայից։«Հաշվի առնելով այս օրերին Երեւանում տիրող իրավիճակը՝ բոլոր կողմերին կոչ եմ անում զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից եւ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։Հաշվի առնելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը՝ կարեւոր է պատասխանատվությամբ գործել, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ եւ ձգտել երկխոսության եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման։ Կարծում եմ, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել այս մարտահրավերը եւ ապահովել մեր երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունն ու կայունությունը՝ առանց որեւէ չափանիշով նրանց բաժանելու։ Սա առաջնահերթ, գերակա նպատակ է»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։«Այսօր հաճախ ենք ականատես լինում մեր ժողովրդին «հայաստանցիների» եւ «արցախցիների» միջեւ բաժանմանը։ Հայ ժողովուրդը միասնական է, եւ մեր ընդհանուր հայրենիքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները առնչվում են բոլորիս։ Ստեղծված իրավիճակում ցանկացած պառակտում վտանգավոր է»,- նշել է գործարարը։Սամվել Կարապետյանն ընդգծել է եկեղեցու՝ որպես ազգային արժեհամակարգի կարեւորագույն ինստիտուտներից մեկի կարեւոր դերը։ «Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին, եւ այսօր, առավել քան երբեւէ, պետք է համախմբվել հոգեւոր արժեքների շուրջ եւ կանխել առճակատումն ու ժողովրդի՝ եկեղեցուց տարանջատումը»։ Tweet Դիտում՝ 2447