Հայկ Կարապետյանը գլխավորել է Ozon Հայաստանը
11.06.2024 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /


Հայկ Կարապետյանը պատասխանատու կլինի Հայաստանում ընկերության ռազմավարական կառավարման, բիզնեսի զարգացման եւ հիմնական ցուցանիշների բարելավման ծրագրերի իրականացման համար։
«Ես ուրախ եմ միանալ Ozon-ի թիմին եւ նպաստել ընկերության զարգացմանը: Հատկապես կարեւորում ենք այն փաստը, որ Ozon-ը փոքր եւ միջին բիզնեսին տրամադրում է աճի եւ զարգացման նոր հնարավորություններ՝ թույլ տալով նրանց մուտք գործել նոր շուկաներ եւ մեծացնել արտահանման ներուժը։ Վստահ ենք, որ այն դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա եւ կօգնի շատ ձեռներեցների հասնել նոր բարձունքների, իսկ գնորդները մրցակցության շնորհիվ կստանան որակյալ ապրանքներ լավագույն գներով», - ասել է Հայկ Կարապետյանը:
Հայկ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, աշխատել է որպես «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) կոմերցիոն տնօրեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: