«Կան լրացուցիչ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը»
11.06.2024 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդես գալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին, որն ամերիկյան կողմից համախագահում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, նախարարն ասել է.
«Ես վստահ եմ, որ կան լրացուցիչ մեխանիզմներ եւ արդյունավետ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, եւ մենք կքննարկենք, թե ինչպես դրանք լավագույնս օգտագործել:
Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, էներգետիկայի դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգի կարեւոր բաղադրիչ է, եւ մենք կքննարկենք արդեն իսկ կատարված աշխատանքը եւ կդիտարկենք հեռանկարները, այդ թվում՝ միջուկային էներգիայի եւ վերականգնվող աղբյուրների ոլորտներում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: