Փաշինյան. «Պետք է գնալ միասնական մեկ հարկային համակարգի»

06.06.2024 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:

Կառավարությունից հայտնում են, որ «անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին եւ դրանց հնարավոր լուծումներին»:  

«Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձեւակերպել եւ ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ եւ գնալ միասնական մեկ հարկային համակարգի», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2225

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW