Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Մանկավարժական համալսարանի հետ

05.06.2024 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ ժամանակաշրջան #մանկավարժական համալսարան
Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:

«Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ:  Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/:

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 10870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW