Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձեւավորելու համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են առեւտրի էության որակական փոփոխություններ։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Բելառուսում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, Մհեր Գրիգորյանն ասել է.«ԵԱՏՄ-ի զարգացման կարեւորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձեւավորման խնդիրն է։ Մենք գործընկերների կողմից կառուցողական մոտեցման հույս ունենք, որը թույլ կտա մեզ հարթել առկա մի շարք տարակարծությունները եւ առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված հիմնական սկզբունքների իրականացման գործնական քայլերի շրջանակներում»:Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էապես դրական տնտեսական ցուցանիշներով, «սակայն, հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձեւավորմանը հասնելը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առեւտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական հատկանիշներից»։ Tweet Դիտում՝ 4301