Բիբլոս Բանկ Արմենիայի հունիսմեկյան նվերը փոքրիկներին

04.06.2024 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց բարեկեցությանը նպաստելը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պորտֆելի կարևոր կետերից է:

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այս հանձնառությունը վերածվեց մանկության ու երևակայության աշխույժ տոնի՝ Երևանի ամենասիրուն անկյուններից մեկում՝ Սիրահարների այգում:

Միջոցառման կենտրոնում ինտերակտիվ ներկայացում էր՝ ստեղծված հատուկ Բիբլոս Բանկ Արմենիայի փոքրիկ հյուրերի համար՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանական խմբի բեմադրությամբ: Պիեսը ներկայացրեց ֆինանսական աշխարհը՝ հեշտ լեզվով և երեխաներին հասկանալի օրինակներով:

Երեխաները շփվեցին պարոն Դրամի հետ ու զվարճալի մեթոդներով սովորեցին գումար խնայելու և այն խելացի ծախսելու կարևորության մասին:
Դիտում՝ 4123

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW